Հոգեկան առողջություն
Ինչպե՞ս վերահսկել սթրեսները
Ինչպե՞ս վերահսկել սթրեսներըԻնչպե՞ս պահպանել հանգստությունը և բարձր աշխատունակությունը: Բոդո Շեֆերի «Հաղթողների օրենքները» հանրահայտ գրքում բերված են սթրեսները վերհսկելու 24 կանոններ:
- Ամենակարևորը կանոնը կատարածի վրա կենտրոնանալն է: Եթե ուտում եք, ուրեմն կերեք, այլ ոչ թե կարդացեք: Երբեք պետք չէ երկու գործ միանգամից անել: Կյանքից բավականություն ստանալու համար հարկավոր է և մտքով և ֆիզիկապես գտնվել նույն տեղում:
- Պակասեցրեք արագությունը: Ընտրեք ձեզ համար ամենահարմար աշխատանքային ռիթմը:
- Ժամանակ գտեք կյանքում ամենակարևորի համար: Պլանավորեք ձեր օրը, շաբաթը:
- Հարկավոր չէ գերբեռնվել: Աշխատանքով գերբեռնված մարդը արտաքին աշխարհին արձագանքում է ռեֆլեքսորեն:
- Սովորեք պատսպարվել արտաքին ազդեցությունից: Նույնիսկ ամենահաճելի մարդը կարող է սթրեսի պատճառ դառնալ: «Չխանգարել» ցուցանակը տեղին է ոչ միայն հյուրանոցում:
- Պլանավորեք օրը այնպես, որ ժամանակին հասցնեք ամեն տեղ: Ավելորդ շտապողականությունը հրահրում է սթրես:
- Պետք չէ ձգտել ամեն ինչում հասնել կատարելության:
- Եթե հասել եք հաջողության՝ ուրախացեք: Մի փոքր ընդմիջում արեք և նշեք հաջողությունը: Լիովին տրվեք դրական զգացմունքներին:
- Մի սպասեք կայուն հաջողության: Միշտ հիշեք. ամառից հետո միշտ ձմեռ է գալիս:
- Մի ընդունիր չափից լուրջ տեսք: Այս դեպքում դժվար կլինի ձեզ հիասթափեցնել կամ նեղացնել: Եթե ձեզ հավասարակշռությունից չի հանում ոչ հաջողությունը, ոչ գովասանքը, ոչ հաղթանակը, ոչ պարտությունը, ոչ քննադատությունը, նշանակում է դուք ձեռք եք բերել հոգեկան հավասարակշռություն:
- Ապագայի նկատմամբ անհանգստությունը խանգարում է կենտրոնանալ և դառնում է սթրեսի պատճառ: Ձեր ողջ էներգիան անհրաժեշտ է կենտրոնացնել ներկայի վրա:
- Ամենուր պահպանեք կարգ ու կանոն: Եթե ձեր աշխատանքային սեղանին դրված է միայն այն, ինչ պետք է տվյալ պահին աշխատելու համար, ապա դուք աշխատանքի վրա կենտրոնանալու ավելի մեծ շանս ունեք:
- Սովորեք հաճույք ստանալ ձեր կատարածից:
- Աշխատանքի ընթացքում պլանավորեք ընդմիջումներ և խստորեն հետևեք դրանց:
- Կառավարեք ձեր արարքները և վերահսկեք այն:
- Եթե մեծ ծավալի աշխատանք եք կատարելու, ապա գրառեք այն ամենը ինչ պահանջվում է կատարել:
- Շրջապատի հետ կիսեք ձեր աշխատանքը: Մտածեք ո՞վ կարող է իր վրա վերցնել ձեր աշխատանքի մի մասը:
- Օրվա որոշակի մասը պետք է նվիրվի սովորական գործերին: Դա զարգացնում ում է սեփական կարգ ու կանոնը և օգնում է պահպանել ներքին հավասարակշռությունը:
- Ժամանակ առ ժամանակ թույլ տվեք ձեզ խեղկատակել: Սթրեսից ազատվեք սթրեսի միջոցով: Աշխարհը կառավարում է նա, ով կարողանում է ծիծաղել:
- Եթե դուք «կենտրոնացել» եք հաջողության հասնելու վրա, ապա փորձեք երբեմն բացարձակ անիմաստ արարքներ անել: Պարտադիր չէ, որ բոլոր գործերը իմաստավորված լինեն: Թույլ տվեք ձեզ որոշ թեթևամիտ արարքներ:
- Մի փորձեք ամեն ինչում և ամենուր շրջապատի համար լինել հասանելի:
- Սովորեք ինքներդ ձեզ զվարճացնել: Ժամանակ ընտրեք մարդկանց հետ շփվելու և զվարճանալու համար:
- Ժամանակ առ ժամանակ ձեզ համար կազմակերպեք Ծույլի օր:
- Մի փորձեք բոլոր կանոնները միանգամից կատարել: Դա ևս լրացուցիչ սթրես կարող է առաջացնել:
Այս կանոնները կօգնեն ձեզ ինքնավերահսկողություն պահպանել:
02.07.2012 Սկզբնաղբյուր. Sila.pro
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ